ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա այցով մեկնել է Ղրիմ։ Նա ծրագրում է այցելել Սևաստոպոլի ներգաղթյալների գրասենյակ, որտեղ ռուսական անձնագրեր են բաժանում բնակիչներին, և Արտեկի մանկական հանգստավայր։
Մեդվեդևի այցը համընկավ ՈՒկրաինայում նախագահական ընտրությունների հետ:
ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Մեդվեդևի այցն անվանել է «միտումնավոր սադրանք, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը ՈՒկրաինայում»։